Մշակույթ

Գրատպության թանգարանը մեկ տարվա ընթացքում նշանակալի ձեռքբերումներ է ունեցել

2 րոպեի ընթերցում

Գրատպության թանգարանը մեկ տարվա ընթացքում նշանակալի ձեռքբերումներ է ունեցել

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ անկախության 27-ամյակի, Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանի առաջին տարեդարձի կապակցությամբ սեպտեմբերի 26-ին Ազգային գրադարանում ցերեկույթ անցկացվեց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` միջոցառման շրջանակում ցուցադրվեց «Եվրոպական գրատպության թանգարանները» ֆիլմը և «Գրատպության թանգարանի մեկամյա ուղին» տեսանյութը:

«Մեկ տարի առաջ սեպտեմբերի 25-ին Գրատպության թանգարանն իր հյուրընկալ դռները բացեց հանրության առաջ: Այդ իրադարձությունը Ազգային գրադարանի կարևոր ձեռքբերումներից մեկն է»,- նշեց Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանի վարիչ Բալասան Հարությունյանը:

Անդրադառնալով թանգարանի նվաճումներին` վարիչն ասաց, որ չի ցանկանում անհամեստ լինել, բայց պետք է փաստի, որ բավականին մեծ աշխատանք է կատարվել. բազմաթիվ օտարազգի հյուրեր, պատվիրակություններ են այցելել թանգարան, կրթական ծրագրեր են իրականացրել և շարունակվում են կազմակերպվել:

Հարությունյանը շեշտեց, որ ծրագրերը նպաստում են երեխաների համակողմանի զարգացմանը:

«Եվրոպական գրատպության թանգարանների ասոցիացիայի անդամ դառնալու փաստը ևս մեկ անգամ հաստատեց, որ մենք լավ ենք աշխատում»,- ընդգծեց վարիչը և հավելեց, որ թանգարան են այցելում տարբեր տարիքի անձիք, բայց գերակշռում են դպրոցականներն ու ուսանողները:

Միջոցառմանը մասնակցեցին Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի «Պոեզիայի թատրոն»-ի, պարային համարներով հանդես եկան «Ծիծեռնակ» պարարվեստի թատրոն-ստուդիայի սաները:

Ցերեկույթն անցկացվեց «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում