Անկախության տոնի կապակցությամբ ՀՀ նախագահը շարունակում է շնորհավորանքներ ստանալ
17:30, 21 Սեպտեմբեր 2018
ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկախության տոնի կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների ղեկավարներից:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ն իր ուղերձում ջերմ բարեմաղթանքներ է հղել նախագահ Սարգսյանին եւ բարեկամ հայ ժողովրդին՝ ազգային կարեւոր տոնի կապակցությամբ:
Էստոնիայի Հանրապետության նախագահ Կերստի Կալյուլայդին բարգավաճում եւ բարօրություն մաղթելով հայ ժողովրդին՝ երկու երկրների միջեւ փոխշահավետ գործակցության խորացման վստահություն է հայտնել:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում