Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Դեկտեմբեր

Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը դարձավ աշխարհի երիտասարդների չեմպիոն


ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը դարձավ աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սլովակիայի Տրնավա քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդների առաջնության 67 կգ քաշային Մալխաս Ամոյանը եզրափակչում մրցեց  Ուզբեկստանի ներկայացուցիչ Մահմուդ Բախշիլոևի հետ: Ամոյանը հաղթեց 10:0 հաշվով:

Նախօրեին աշխարհի առաջնության 55 կգ քաշային կարգի եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Մինասյանը պարտվեց և դարձավ առաջնության արծաթե մեդալակիր:

Եզրափակչում պարտվեց նաև 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը, ով 0:5 հաշվով զիջեց մրցակցին:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ