Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Պակիստանում դատարանը որոշեց բանտային կալանքից ազատել նախկին վարչապետ Շարիֆին

Պակիստանում դատարանը որոշեց բանտային կալանքից ազատել նախկին վարչապետ Շարիֆին

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսլամաբադի բարձր ատյանի դատարանը քննարկել Է բողոքարկումը եւ կարգադրել Պակիստանի նախկին վարչապետ Նավազ Շարիֆին ազատ արձակել այն բանից երկու ամիս անց, երբ նա սկսեց կրել կոռուպցիայի գործով բանտարկության տասնամյա ժամկետը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 19-ին հայտնել Է BBC բրիտանական հեռուստառադիոկորպորացիան:
Հուլիսին նախկին վարչապետը երկիր Էր վերադարձել իր դստեր՝ Մարիամի հետ միասին: Ոստիկանությունը նրանց ձերբակալել Էր Լահորի միջազգային օդանավակայանում եւ բռնագրավել նրանց անձնագրերը:
Շարիֆի նկատմամբ հետաքննությունն սկսվել Էր «պանամական արխիվի» սկանդալային հրապարակումից հետո: Փաստաթղթերում ասվում Է, որ Շարիֆի որդդիներից մի քանիսը կապված Էին օֆշորային այն ընկերությունների հետ, որոնք, ենթադրաբար, օգտագործվել են միջոցների վերաուղղորդման եւ օտարերկրյա ակտիվների, մասնավորապես, Լոնդոնի Փարք-Լեյն պերճաշուք փողոցում թանկարժեք բնակարաններ գնելու համար:
2017 թվականի հուլիսին Շարիֆը երկրի Գերագույն դատարանի կողմից հեռացվել Էր Պակիստանի վարչապետի պաշտոնից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am