Պակիստանում դատարանը որոշեց բանտային կալանքից ազատել նախկին վարչապետ Շարիֆին

Armenpress 16:26, 19 Սեպտեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսլամաբադի բարձր ատյանի դատարանը քննարկել Է բողոքարկումը եւ կարգադրել Պակիստանի նախկին վարչապետ Նավազ Շարիֆին ազատ արձակել այն բանից երկու ամիս անց, երբ նա սկսեց կրել կոռուպցիայի գործով բանտարկության տասնամյա ժամկետը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 19-ին հայտնել Է BBC բրիտանական հեռուստառադիոկորպորացիան: Հուլիսին նախկին վարչապետը երկիր Էր վերադարձել իր դստեր՝ Մարիամի հետ միասին: Ոստիկանությունը նրանց ձերբակալել Էր Լահորի միջազգային օդանավակայանում եւ բռնագրավել նրանց անձնագրերը: Շարիֆի նկատմամբ հետաքննությունն սկսվել Էր «պանամական արխիվի» սկանդալային հրապարակումից հետո: Փաստաթղթերում ասվում Է, որ Շարիֆի որդդիներից մի քանիսը կապված Էին օֆշորային այն ընկերությունների հետ, որոնք, ենթադրաբար, օգտագործվել են միջոցների վերաուղղորդման եւ օտարերկրյա ակտիվների, մասնավորապես, Լոնդոնի Փարք-Լեյն պերճաշուք փողոցում թանկարժեք բնակարաններ գնելու համար: 2017 թվականի հուլիսին Շարիֆը երկրի Գերագույն դատարանի կողմից հեռացվել Էր Պակիստանի վարչապետի պաշտոնից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am