Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ոստիկանության և ԱԱԾ-ի խնդիրը օրենքի առաջ ՀՀ բոլոր քաղաքացիների հավասարության ապահովումն է. Նիկոլ Փաշինյան

Ոստիկանության և ԱԱԾ-ի խնդիրը օրենքի առաջ ՀՀ բոլոր քաղաքացիների 
հավասարության ապահովումն է. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության գործողությունները միտված են օրենքի առաջ Հայաստանի բոլոր քաղաքացիների հավասարության ապահովմանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ գո՞հ է ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության իրականացրած աշխատանքից օլիգարխների թիկնազորներին զինաթափելու մասին հանձնարարականից հետո, ՀՀ վարչապետն ասաց.

«Հայաստանի բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առաջ, և ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության խնդիրը դա ապահովելն է»:

Սեպտեմբերի 11-ին «Իմ քայլը» դաշինքնի հանրահավաքի ժամանակ ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանությանն ու ԱԱԾ-ին հանձնարարեց զինաթափել բոլոր օլիգարխների թիկնապահներին, Հայաստանում կարգուկանոն հաստատել: Նա ԱԱԾ տնօրենին և ոստիկանության պետին երկու ժամ ժամանակ տվեց` արված աշխատանքների մասին իրեն զեկուցելու համար:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am