Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Բակո Սահակյանը ընդունել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սենատոր Էնթոնի Պորտանտինոյին եւ Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանին

Բակո Սահակյանը ընդունել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սենատոր Էնթոնի 
Պորտանտինոյին եւ Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սենատոր Էնթոնի Պորտանտինոյին եւ Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից,  քննարկվել են Արցախի եւ Կալիֆորնիայի փոխհարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Կալիֆորնիայի եւ նրա վարչական միավորումների հետ կապերի խորացումն ու ընդլայնումը հատուկ տեղ է զբաղեցնում Արցախի արտաքին քաղաքական օրակարգում՝ գոհունակությամբ նշելով մի շարք ոլորտներում հաջողված համատեղ ծրագրերի իրականացումը:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը, պաշտոնատար այլ անձինք։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am