Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վարչապետ Փաշինյանը վստահեցնում է, որ իշխանությունից երբեք չի կառչելու

Վարչապետ Փաշինյանը վստահեցնում է, որ իշխանությունից երբեք չի կառչելու

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ որ օրը Հայաստանի քաղաքացիները որոշեն, որ ինքն ու իր թիմը չպիտի լինեն իշխանության, 15 րոպե հետո այլևս չեն լինի:

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ վարչապետը նման հայտարարությամբ հանդես եկավ «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքին ունեցած իր ելույթում:

«Որ օրը Հայաստանի քաղաքացիները որոշեն, որ մենք այլևս չպիտի լինենք իշխանության, 15 րոպե հետո այլևս չենք լինի: Ես երբեք իշխանությունից չեմ կառչելու: Ով ասում է, թե «Քաղաքացիական պայմանագիր»-ն ունի իշխանություն, ոչինչ չի հասկանում, Հայաստանում իշխանություն ունի միայն ժողովուրդը»,- վստահեցրեց Փաշինյանն ու հավելեց՝ այլ կերպ չի լինելու:

Նրա խոսքով՝ որևէ պատգամավոր, ԱԺ-ում իր օգտին քվեարկելով, լավություն չի արել: Դա եղել է ժողովրդի ընտրությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am