Հայ-ռուսական հարաբերությունները չեն եղել ավելի բարձր մակարդակի, քան այսօր. Նիկոլ Փաշինյան
20:26, 10 Սեպտեմբեր 2018
ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ Հայաստանի երրորդ Հանրապետությունում հայ-ռուսական հարաբերությունները չեն եղել ավելի բարձր մակարդակի, քան այսօր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին ասաց «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հանրահավաքին իր ելույթում:
«Պատասխանատու կերպով ասում եմ՝ Երրորդ Հանրապետությունում հայ-ռուսական հարաբերություները չեն եղել ավելի բարձր մակարդակի, քան այսօր»,- նշեց վարչապետը:
Անդրադառնալով ընդդիմադիրների կողմից քննարկվող ԵՄ-Հայաստան հարաբերություններին՝ նշեց՝ նրանք այս առումով անհանգստանալու առիթ չունեն, արտաքին հարաբերությունների հարցն իրենք կլուծեն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում