Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Նոյեմբեր

Հայ-ռուսական հարաբերությունները չեն եղել ավելի բարձր մակարդակի, քան այսօր. Նիկոլ Փաշինյան


ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ Հայաստանի երրորդ Հանրապետությունում հայ-ռուսական հարաբերությունները չեն եղել ավելի բարձր մակարդակի, քան այսօր:

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին ասաց «Իմ քայլը»  դաշինքի նախընտրական հանրահավաքին իր ելույթում:

«Պատասխանատու կերպով ասում եմ՝ Երրորդ Հանրապետությունում հայ-ռուսական հարաբերություները չեն եղել ավելի բարձր մակարդակի, քան այսօր»,- նշեց վարչապետը:

Անդրադառնալով ընդդիմադիրների կողմից քննարկվող ԵՄ-Հայաստան հարաբերություններին՝ նշեց՝ նրանք այս առումով անհանգստանալու առիթ չունեն, արտաքին հարաբերությունների հարցն իրենք կլուծեն:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ