Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Աֆղանցի տղամարդը յոթ մարդու է դանակահարել Փարիզի կենտրոնում

Աֆղանցի տղամարդը յոթ մարդու է դանակահարել Փարիզի կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի կենտրոնում յոթ մարդ վերքեր Է ստացել զինված հանցագործի հարձակման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 10-ին հայտնել Է Associated Press գործակալությունը:

Նրա տեղեկություններով՝ տուժածներից երկուսը զբոսաշրջիկներ են Մեծ Բրիտանիայից:

Հարձակումը տեղի Է ունեցել Փարիզի 19-րդ օկրուգում Լուարայի առափնյայում գտնվող կինոթատրոնի մոտ: Չարագործը ձերբակալված Է, ոստիկանությունը հայտարարել Է, որ միջադեպը, ամենայն հավանականությամբ, ահաբեկչության հետ առնչություն չունի: Le Parisien թերթի տեղեկատվությամբ՝ կասկածյալը ծագումով Աֆղանստանից Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am