Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ջոկովիչը US Open-ի եզրափակչում հաղթեց դել Պոտրոյին

Ջոկովիչը US Open-ի եզրափակչում հաղթեց դել Պոտրոյին

ԵՐԵՎԱՆ, 10  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հաղթեց «Մեծ սաղավարտ»-ի 14-րդ տիտղոսը, ԱՄՆ բաց առաջնության եզրափակիչում գերազանցելով Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոյին:

«Արմենպրես»-ի հաղորմամբ՝ Նյու Յորքի կենտրոնական կորտում, որը կրում է Արթուր Էյշի անունը, հետաքրքիր և անզիջում պայքար ծավալվեց: Առաջին սեթում հաղթեց Նովակ Ջոկովիչը 3:6  հաշվով, այնուհետև 6:6 հաշվից հետո դել Պոտրոն զիջեց թայ-բրեյքում (4:7): Սերբը հաղթեց նաև երրորդ սեթում 3:6 հաշվով: Ի վերջո Ջոկովիչը հաղթեց ընդհանուր 3:6, 6:6 (4:7),  3:6 հաշվով:

Մինչ այս թենիսիստները միմյանց դեմ մրցել էին 10 անգամ, որտեղ 8-ում հաղթել էր Ջոկովիչը, իսկ երկուսում՝ դել Պոտրոն:

Նովակ Ջոկովիչը ընթացիկ տարում հաղթում է «Մեծ սաղավարտ»-ի տարվա երկրորդ մրցաշարում: Մինչ այս սերբը հաղթել էր նաև Ուիմբլդոնում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am