Քաղաքականություն

Ճապոնիան սատարում է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը

1 րոպեի ընթերցում

Ճապոնիան սատարում է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիան սատարում է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, այս մասին Երևանում հայտարարեց Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղարի տեղակալ Միցուկո Շինոն:

«Մեզ ձեր կառավարությունը տեղեկացրել է, թե ինչպես է ընթանում այս գործընթացը: Մենք ուրախ ենք, որ հայկական կողմը մեծ նշանակություն է տալիս խաղաղ և կառուցողական բանակցությունների միջոցով հակամարտության լուծմանը ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ, և մենք սատարում ենք հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասաց Միցուկո Շինոն:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում