Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կալիֆոռնիայում առնվազն տասը մարդ Է վիրավորվել հրաձգության հետեւանքով

Կալիֆոռնիայում առնվազն տասը մարդ Է վիրավորվել հրաձգության հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Սան Բեռնարդինո քաղաքում առնվազն տասը մարդ Է հրազենային վերքեր ստացել հարձակման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերին 3-ին հայտնել Է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղական ոստիկանությանը:
Տուժածներին տեղափոխել են մերձակա երեք հիվանդանոցներ: Նրանցից ոմանք օրհասական վիճակում են:
Հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել բազմաբնակարան շենքում, որտեղ անհայտ անձը կրակ Է բացել: Ոստիկանությունն առայժմ տվյալներ չունի կասկածյալի ու նրա գործողությունների դրդապատճառների վերաբերյալ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am