Կալիֆոռնիայում առնվազն տասը մարդ Է վիրավորվել հրաձգության հետեւանքով

Armenpress 13:28, 3 Սեպտեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Սան Բեռնարդինո քաղաքում առնվազն տասը մարդ Է հրազենային վերքեր ստացել հարձակման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերին 3-ին հայտնել Է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղական ոստիկանությանը: Տուժածներին տեղափոխել են մերձակա երեք հիվանդանոցներ: Նրանցից ոմանք օրհասական վիճակում են: Հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել բազմաբնակարան շենքում, որտեղ անհայտ անձը կրակ Է բացել: Ոստիկանությունն առայժմ տվյալներ չունի կասկածյալի ու նրա գործողությունների դրդապատճառների վերաբերյալ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am