Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Չինաստանն ալկոհոլի չարաշահումից ամենաբարձր մահացությամբ երկիրն Է դարձել աշխարհում. The Global Times

Չինաստանն ալկոհոլի չարաշահումից ամենաբարձր մահացությամբ երկիրն Է դարձել աշխարհում. The Global Times

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանն ալկոհոլի չարաշահումից ամենաբարձր մահացությամբ երկիրն Է դարձել աշխարհում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել The Global Times-ը: The Lancet բժշկական հանդեսի հրապարակած տվյալների համաձայն՝ 2016 թվականին դրանից Չինաստանում մահացել Է 59 հազար կին եւ 650 հազար տղամարդ:

Երկրորդ տեղում հայտնվել Է Հնդկաստանը, որտեղ 42 հազար կանանց ու 290 հազար տղամարդկանց մահ Է գրանցվել: Ռուսաստանը վարկանիշում զբաղեցրել Է երրորդ տեղը. 2016 թվականին երկրում հարբեցողության հետ կապված խնդիրների պատճառով մահացել Է 43 հազար կին եւ 180 հազար տղամարդ: ԱՄՆ-ը Ռուսաստանից հետ Է մնացել երկու դիրքով, այնտեղ ալկոհոլի չարաշահումից մահացել Է 17 հազար կին եւ 71 հազար տղամարդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am