Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Դեն Բիլզերյանը հաշվառման է կանգնել զինվորական կոմիսարիատում

Դեն Բիլզերյանը հաշվառման է կանգնել զինվորական կոմիսարիատում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Համացանցի աստղ, «պոկերի արքա» Դեն Բիլզերյանը օգոստոսի 27-ին ՀՀ Զինված ուժերում հաշվառման է կանգնել։

 Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ զինվորական կոմիսարիատից:

«Բիլզերյանն այսօր հաշվառում անցավ ՀՀ Զինված ուժերում, նա ներկայացրել էր անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը»,– ասացին ՀՀ զինվորական կոմիսարիատից:

Օգոստոսի 27-ին Դեն Բիլզերյանը և նրա եղբայրը Հայաստանի քաղաքացիություն են ստացել: Բիլզերյանի օդանավը «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել օգոստոսի 27-ի գիշերը: Դեն Բիլզերյանը Հայաստանում մի քանի օր կանցկացնի, այնուհետև կմեկնի Թայլանդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]