Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Անգելա Մերկելը ժամանեց Վրաստան

Անգելա Մերկելը ժամանեց Վրաստան

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն առաջին պաշտոնական այցով ժամանել Է Վրաստան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գերմանիայի կառավարության ղեկավարի ինքնաթիռը Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում վայրԷջք Է կատարել տեղական ժամանակով ժամը 15:20-ին՝ պլանավորվածից 10 րոպե առաջ: Օդանավակայանում հյուրին դիմավորել են Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին եւ Գերմանիայում Վրաստանի դեսպան Էլգուջա Խոկրիշվիլին:
«Սա շատ կարեւոր, կարելի ասել՝ պատմական այց Է՝ ելնելով այն բանից, որ վերջին անգամ տիկին կանցլերը Վրաստանում եղել Է տասը տարի առաջ: Նախեւառաջ, սա աջակցություն Է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ինչպես նաեւ այն բարենորոգումներին, որոնք իրականացվում են Վրաստանում»,-ասել Է Զալկալիանին լրագրողներին:
Թբիլիսիի օդանավակայանից Մերկելը կուղեւորվի Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ հանդիպմանը: Դիմավորման պաշտոնական արարողությունը կկայանա կառավարության վարչակազմի շենքի բակում: Դրանից հետո Գերմանիայի կառավարության ղեկավարը հանդիպում կունենա Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլու հետ:
«Բնականաբար, կքննարկվեն այն հարցերը, որոնք պետք Է զարգացնեն ու ավելի խորացնեն Վրաստանի եւ Գերմանիայի հարաբերությունները: Խոսքը վերաբերում Է առեւտրատնտեսական, ինչպես նաեւ մշակութային-հումանիտար կապերին: Կքննարկվեն քաղաքական օրակարգի բոլոր հարցերը, որոնք կօգնեն Վրաստանին՝ ինտեգրվելու եվրոպական ու եվրատլանտյան կառույցներում, ուժեղացնել Վրաստանի պաշտպանունակությունը»,-հայտարարել Է Վրաստանի նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Թենգիզ Փխալաձեն:
Օգոստոսի 24-ին Գերմանիայի կանցլերը հանդիպում կանցկացնի Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Այնուհետեւ հանդիպում Է ծրագրված Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետհամալսարանի ուսանողների, ինչպես նաեւ Եվրամիության դիտորդների առաքելության ներկայացուցիչների հետ:
Թբիլիսիից Անգելա Մերկելը կուղեւորվի Երեւան, իսկ այնուհետեւ՝ Բաքու:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am