Անգելա Մերկելը ժամանեց Վրաստան

Armenpress 16:34, 23 Օգոստոս, 2018
ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն առաջին պաշտոնական այցով ժամանել Է Վրաստան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Գերմանիայի կառավարության ղեկավարի ինքնաթիռը Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում վայրԷջք Է կատարել տեղական ժամանակով ժամը 15:20-ին՝ պլանավորվածից 10 րոպե առաջ: Օդանավակայանում հյուրին դիմավորել են Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին եւ Գերմանիայում Վրաստանի դեսպան Էլգուջա Խոկրիշվիլին: «Սա շատ կարեւոր, կարելի ասել՝ պատմական այց Է՝ ելնելով այն բանից, որ վերջին անգամ տիկին կանցլերը Վրաստանում եղել Է տասը տարի առաջ: Նախեւառաջ, սա աջակցություն Է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ինչպես նաեւ այն բարենորոգումներին, որոնք իրականացվում են Վրաստանում»,-ասել Է Զալկալիանին լրագրողներին: Թբիլիսիի օդանավակայանից Մերկելը կուղեւորվի Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ հանդիպմանը: Դիմավորման պաշտոնական արարողությունը կկայանա կառավարության վարչակազմի շենքի բակում: Դրանից հետո Գերմանիայի կառավարության ղեկավարը հանդիպում կունենա Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլու հետ: «Բնականաբար, կքննարկվեն այն հարցերը, որոնք պետք Է զարգացնեն ու ավելի խորացնեն Վրաստանի եւ Գերմանիայի հարաբերությունները: Խոսքը վերաբերում Է առեւտրատնտեսական, ինչպես նաեւ մշակութային-հումանիտար կապերին: Կքննարկվեն քաղաքական օրակարգի բոլոր հարցերը, որոնք կօգնեն Վրաստանին՝ ինտեգրվելու եվրոպական ու եվրատլանտյան կառույցներում, ուժեղացնել Վրաստանի պաշտպանունակությունը»,-հայտարարել Է Վրաստանի նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Թենգիզ Փխալաձեն: Օգոստոսի 24-ին Գերմանիայի կանցլերը հանդիպում կանցկացնի Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Այնուհետեւ հանդիպում Է ծրագրված Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետհամալսարանի ուսանողների, ինչպես նաեւ Եվրամիության դիտորդների առաքելության ներկայացուցիչների հետ:Թբիլիսիից Անգելա Մերկելը կուղեւորվի Երեւան, իսկ այնուհետեւ՝ Բաքու:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am