Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

ՀԾԿՀ-ն «Վեոլիա Ջուր» ընկերությանը տուգանել է 10 միլիոն դրամով

ՀԾԿՀ-ն «Վեոլիա Ջուր» ընկերությանը տուգանել է 10 միլիոն դրամով

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության  հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2018 թվականի օգոստոսի 22-ի նիստում քննարկել է «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու մասին հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանձնաժողովը որոշում է կայացրել ընկերությանը տուգանել 10 միլիոն դրամ գումարի չափով:

Հանձնաժողովը, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին նոր միացման կամ միացման փոփոխության գործընթացի իրականացման վերաբերյալ՝ 2017 թվականի 4-րդ և 2018 թվականի 1-ին եռամսյակների տեղեկատվությունների մոնիթորինգի, ինչպես նաև՝ քաղաքացիների և ընկերությունների բողոքների ուսումնասիրության արդյունքում, հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի №378Ն որոշմամբ հաստատված, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման Կանոններով սահմանված առավելագույն ժամկետները խախտելու համար, հաշվի առնելով նաև, որ նոր սպառողների միացման գործընթացի խախտումների համար ընկերությունը սույն թվականի ապրիլի 4-ի N109Ա որոշմամբ արդեն իսկ ենթարկվել էր տուգանքի՝ 5 000 000 (հինգ միլիոն) ՀՀ դրամի չափով, որոշեց «Վեոլիա Ջուր»  փակ բաժնետիրական ընկերությանը տուգանել` 10 000 000 (տասը միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am