Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Օգոստոսի 21-ի դրությամբ պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալներն արդեն գերազանցել են 2017 թվականի տարեկան ցուցանիշը

Օգոստոսի 21-ի դրությամբ պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալներն արդեն գերազանցել են 2017 թվականի տարեկան ցուցանիշը

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018 թվականի օգոստոսի 21-ի դրությամբ, ըստ օպերատիվ տեղեկատվության, հանրապետությունից արտահանվել է 121 295 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ արտահանման ծավալներն ավելացել են շուրջ 49 հազար տոննայով կամ 67.7%-ով և 444 տոննայով գերազանցում են 2017 թվականի արտահանման տարեկան ծավալները։

Հարկ է նշել, որ ընթացիկ տարում արձանագրվել է ծիրանի արտահանման ծավալների աննախադեպ աճ. այսօրվա դրությամբ արտահանվել է 51 594 տոննա ծիրան, ինչը նախորդ տարվա մակարդակը գերազանցում է 23 120 տոննայով կամ շուրջ 81.2%-ով։

Արտահանման ընդհանուր կառուցվածքում Ռուսաստանի Դաշնության մասնաբաժինը կազմել է շուրջ 114603 տոննա կամ 94.5 %, մնացածն արտահանվել է Վրաստան, Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա, Ղազախստան, Հոնկոնգ, Իրաք, ԱՄԷ, ԻԻՀ, Բելգիա, Ռումինիա, Մակեդոնիա, Քուվեյթ, Քաթար և ԱՄՆ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am