Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Անհայտ անձինք Անկարայում կրակ են բացել ԱՄՆ-ի դեսպանատան ուղղությամբ

Անհայտ անձինք Անկարայում կրակ են բացել ԱՄՆ-ի դեսպանատան ուղղությամբ


ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատան վրա, տուժածներ չկան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 20-ին հայտնել Է Haberturk հեռուստաալիքը:

Նշվում Է, որ միջադեպը տեղի Է ունեցել տեղական ժամանակով ժամը 5:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 06:00-ին): Սպիտակ գույնի մարդատար ավտոմեքենայից, որն ընթանում Էր Աթաթյուրքի ծառուղով, 4-5 կրակոց Է արձակվել դեսպանատան վրա: Գնդակները դիպել են դիվանագիտական ներկայացուցչությունը հսկող ոստիկանների տնակին:
Պատահարի վայր են ժամանել ոստիկանության կարգախմբեր, սկսվել Է հրաձիգների որոնումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am