Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մեր նպատակներից մեկը հայ-ռուսական բարեկամությունը նոր մակարդակի բարձրացնելն է. Նիկոլ Փաշինյան

Մեր նպատակներից մեկը հայ-ռուսական բարեկամությունը նոր մակարդակի 
բարձրացնելն է. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ռուսական հարաբերությունները գնալով ավելի են բարելավվելու, և ՀՀ կառավարության նպատակներից մեկը հայ-ռուսական բարեկամությունը խորացնելն ու այն նոր մակարդակի բարձրացնելն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Երևանի Հանրապետության հրապարակում իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Արտաքին քաղաքական շրջադարձեր չեն լինելու, և մեր նպատակներից մեկը հայ-ռուսական բարեկամությունը խորացնելն ու այն նոր մակարդակի բարձրացնելն է: Համապատասխան ընթացակարգեր անցնելուց հետո դուք կիմանանք հայ-ռուսական համատեղ հումանիտար մի նախագծի մասին, որը մեր անկախ պատմության մեջ աննախադեպ է»,- ասաց Փաշինյանը:

Նա նաև նշեց, որ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը աշխարհագրական և քաղաքական առումով որևէ կողմ ուղղված չէ:

«ՀՀ-ն ոչ մի տեղ չի գնում, այն ամուր կանգնած է իր ոտքերի վրա ուղիղ ողնաշարով, հպարտ քաղաքացիներով ու արժանապատիվ կեցվածքով: Արտաքին քաղաքականության մեր կարևորագույն գաղափարը ազգային շահերի պաշտպանությունն է: Մենք լավացնելու ենք մեր հարաբերությունները նաև Եվրամիության հետ»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ նախորդ իշխանությունները փորձել են իրենց պատասխանատվությունը գցել արտաքին ուժերի վրա: Այդ պատճառով էլ նրանց սխալները կապվել են Ռուսաստանի հետ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 1-ին Ֆեյսբուք սոցիալական ցանցի էր էջում ուղիղ եթերով հայտարարել էր, որ օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում անցկացնելու է մեծ հանրահավաք, որի ընթացքում էլ ամփոփելու է իր պաշտոնավարման 100 օրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am