Մեկնարկեց ՀՀ վարչապետի կազմակերպած հանրահավաքը. ՈւՂԻՂ
19:10, 17 Օգոստոս 2018
ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Հանրապետության հրապարակում մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` վարչապետը ելույթով կամփոփի իր պաշտոնավարման 100 օրը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 1-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ուղիղ եթերով հայտարարել էր, որ օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում անցկացնելու է մեծ հանրահավաք, որի ընթացքում էլ ամփոփելու է իր պաշտոնավարման 100 օրը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում