Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վատիկանը մեկնաբանել Է ԱՄՆ-ում երեխաների նկատամբ քահանաների սեռական ոտնձգությունների մասին զեկույցը

Վատիկանը մեկնաբանել Է ԱՄՆ-ում երեխաների նկատամբ քահանաների սեռական ոտնձգությունների մասին զեկույցը

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վատիկանը օգոստոսի 16-ին ափսոսանք Է հայտնել ԱՄՆ-ի Փենսիլվանիայի նահանգի կաթոլիկ քահանաների կողմից փոքրահասակ երեխաների նկատմամբ սեռական բնույթի ոտնձգությունների բազմաթիվ դեպքերի կապակցությամբ, որոնց վերաբերյալ զեկույց Էր հրապարակվել օգոստոսի 14-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Սուրբ աթոռի մամուլի ծառայության ղեկավար Գրեգ Բերկի հայտարարության մեջ, որը հրապարակել Է Vatican News պորտալը:
«Ինչ վերաբերում Է Փենսիլվանիայում այս շաբաթ հրապարակված զեկույցին, կա երկու բառ, որոնք կարող են արտահայտել այդ ահավոր հանցագործությունների պատճառով առաջացող զգացմունքները՝ ամոթ ու ցավ»,- նշել Է Բերկը: Եկեղեցին, նրա խոսքով՝ «պետք Է կարեւոր դաս քաղի իր անցյալից», եւ պատասխանատվությունը պետք Է դրվի ինչպես բռնացողների, այնպես Էլ նրանց վրա, ովքեր իրազեկված են եղել այդ հանցագործությունների մասին, բայց պարտակել են չարագործներին: Նա նշել Է, որ Վատիկանը պաշտպանում Է եկեղեցու հետագա բարեփոխումն ու աշխատանքի բարելավումը՝ «որեւիցե վնասից երեխաների եւ խոցելի մեծահասակների պաշտպանությունը ապահովելուն օժանդակելու համար»:
Օգոստոսի 14-ին Փենսիլվանիայի նահանգի երդվյալների մեծ ժյուրին հրապարակել Էր զեկույց, որում ասված Է, որ նահանգում աշխատած ավելի քան 300 կաթոլիկ քահանաներ վերջին 70 տարվա ընթացքում հազարից ավելի երեխաների են բռնաբարել, նրանց գործողությունները կոծկվել են եկեղեցական վերնախավի կողմից:
Դա ամենախոշոր հետաքննություններից մեկն Է, որոնք կատարվել են ԱՄՆ-ի տարածքում: Դրա միջոցով հաջողվել Է բացահայտել մանկապիղծների ավելի քան հազար զոհերի: Փաստաթղթում նշված Է, որ նշված թիվը կարող Է մի քանի անգամ ավելի մեծ լինել, քան քննիչներին հաջողվել Է պարզել:
Հետաքննությունը շարունակվել Է մեկուկես տարի, այն վերաբերում Է նահանգի վեց ամենախոշոր թեմերին: Մեծ ժյուրին ստուգել Է այսպես կոչված գաղտնի արխիվները՝ 2 միլիոն ներքին զեկուցագրեր եւ հաշվետվություններ վանականների ապօրինի գործողությունների վերաբերյալ, որոնք եկեղեցական հոգեւոր պետերը թաքցրել են լայն հասարակայնությունից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am