Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ինդոնեզիայի Լոմբոկ կղզում երկրաշարժի զոհերի թիվը հասել Է 460-ի

Ինդոնեզիայի Լոմբոկ կղզում երկրաշարժի զոհերի թիվը հասել Է 460-ի

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայի Լոմբոկ կղզում օգոստոսի 5-ին տեղի ունեցած 7 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել Է 460-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 16-ին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը: Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների վարչության տվյալներով՝ տարերային աղետի հետեւանքով տուժել Է 7,7 հազար մարդ, ավերվել են գրեթե 72 հազար տուն, հարյուրավոր դպրոցներ ու ու տասնյակ հիվանդանոցներ:

Կղզու 417 հազար բնակիչներ ներկայում գտնվում են ժամանակավոր ճամբարներում՝ երկյուղելով տուն վերադառնալ հնարավոր նոր երկրաշարժերի պատճառով: Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տեղեկատվությամբ՝ օգոստոսի 5-ին Լոմբոկ կղզում տեղի Է ունեցել 6,6 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվում Էր Մատարամ քաղաքից 49 կմ հյուսիս-արեւելք ընկած շրջանում: Օջախը 10 կմ խորության վրա Էր: Իշխանությունները նախազգուշացրել Էին ցունամիի սպառնալիքի մասին, որը օգոստոսի 6-ին հանվել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am