Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ռուբեն Սադոյանը հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարարի հետ

Ռուբեն Սադոյանը հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը օգոստոսի 15-ին հանդիպում է ունեցել Վրաստանի ֆինանսների նորանշանակ նախարար Իվանե Մաճավարիանիի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վրաստանում Հայաստանի դեսպանատնից, հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Շնորհավորելով  ֆինանսների նախարարին պաշտոնի ստանձնման առթիվ՝ ՀՀ դեսպանը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և Վրաստանի ֆինանսների նախարությունների և հարկային ու մաքսային ոլորտները համակարգող կառույցների միջև գործակցությունը կգտնվի բարձր մակարդակի վրա:

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել մաքսային ոլորտին առնչվող հարցերի։

Տեղեկանք.  Վրաստանի ֆինանսների նախարարության ենթակայության տակ են գտնվում մաքսային և հարկային ծառայությունները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am