Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հույն երկու զինվորականները հայրենիք վերադարձան Թուրքիայում բանտարկությունից հետո

Հույն երկու զինվորականները հայրենիք վերադարձան Թուրքիայում բանտարկությունից հետո


ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հույն երկու զինվորականները, որոնք մարտ ամսից բանտարկված Էին Թուրքիայում, վերադարձել են հայրենիք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Աթենքի նորությունների գործակալությունը:

Զինվորականների հետեւից Էդեռնե իր ինքնաթիռն Էր ուղարկել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը: Ինքնաթիռն ուշ գիշերին վայրԷջք Է կատարել Սալոնիկում, որտեղ զինվորականներին դիմավորել են ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը, բանակի Գլխավոր շտաբի պետ Ալկիվիադիս Ստեֆանիսը:

Հույն զինվորականներ Անգելոս Միտրետոդիսը եւ Դիմիտրիս Կուկլատզիսը 5,5 ամիս գտնվել են թուրքական բանտում: Նրանք ձերբակալվել Էին մարտի 1-ին, երբ Էվրոսի շրջանում պարեկման ժամանակ վատ եղանակի պատճառով սխալմամբ մտել Էին Թուրքիայի տարածք: Օգոստոսի 14-ին Էդիռնեի դատարանն ազատել Է նրանց:

Ցիպրասը հայտարարել Է, որ բանտից երկու հույն զինվորականների ազատումը «արդարության ակտ Է, որը կօգնի տարածաշրջանում ամրապնդելու բարեկամությունը, բարիդրացիությունը եւ կայունությունը»:

Զինվորականների ձերբակալումը վերջին ամիսներին ամենասուր խնդիրներից մեկն Էր Անկարայի եւ Աթենքի հարաբերություններում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am