Տնտեսություն

Ջերմոցային տնտեսության ոլորտում կառավարության աջակցությամբ կստեղծվի 60 նոր աշխատատեղ 

1 րոպեի ընթերցում

Ջերմոցային տնտեսության ոլորտում կառավարության աջակցությամբ կստեղծվի 60 նոր աշխատատեղ 

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը բավարարեց «Ռոք բերի» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ջերմոցային տնտեսության կառուցման համար։

«Ծրագրի շրջանակում իրականացվելու է 2,6 մլրդ դրամի ներդրում։ Արդյունքում կստեղծվի 60 աշխատատեղ՝ 180 000 դրամ միջին աշխատավարձով։ Արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի մոտ 2 մլրդ դրամ, որի մի մասը՝ մոտ 0,2 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, մյուս մասը կարտահանվի ԵԱՏՄ անդամ-երկրներ»,- ասաց նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում