Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սեւան քաղաքում վերականգնվում են ֆուտբոլային ավանդույթները

Սեւան քաղաքում վերականգնվում են ֆուտբոլային ավանդույթները

ԳԱՎԱՌ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւանում կառուցվող ֆուտբոլի մարզադաշտը, որը Ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիայի եւ Սեւան համայնքի համագործակցության արդյունքն է, դառնալու է համայնքում ֆուտբոլի դպրոցի ստեղծման լավագույն մեկնարկը, պրոֆեսիոնալ ֆուտբոլի զարգացման նախադրյալը:

Իսկ նորաստեղծ «Յունիոր Սեւան» ֆուտբոլային թիմը փաստում է, որ Սեւանում վերականգնվում է ֆուտբոլային նախկին փառքը, որը ժամանակին կերտել է տեղի «Ախթամար» թիմը: Արդեն մեկնարկել է ֆուտբոլի 2018-2019 թվականների Հայաստանի առաջնությունը, որի առաջին խմբին մասնակցելու իրավունք է ձեռք բերել «Յունիոր Սեւան» թիմը: Վերջինս մասնակցելու է նաեւ Հայաստանի գավաթի խաղարկությանը: Գավաթին հավակնում են բարձրագույն խմբի թիմերը եւ 1-ին խմբի 4 թիմ, որից մեկը «Յունիոր Սեւանն» է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմից, «Յունիոր Սեւան»-ն իր անդրանիկ հանդիպումն անցկացրեց Գյումրիի քաղաքային մարզադաշտում՝ մրցելով «Շիրակ-2» թիմի հետ: «Ֆուտբոլիստներին աջակցելու եւ քաջալերելու համար Գյումրի էր մեկնել Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը: Չնայած տեխնիկական խնդիրներին` «Յունիոր Սեւան»-ի ֆուտբոլիստներն իրենց պատրաստվածության եւ կամային որակների շնորհիվ կարողացան տոնել հաղթանակ` 2:1 հաշվով: Հաջորդ խաղը Սեւանի ֆուտբոլիստները կանցկացնեն օգոստոսի 20-ին, «Ալաշկերտ-2» թիմի հետ, Ձորաղբյուրում»,- ներկայացրեց Սեւանի քաղաքապետի խորհրդական Արմինե Ղուկասյանը: Սեւանը Գեղարքունիքի մարզում առաջին ու առայժմ միակ համայնքն է, որը ֆուտբոլի թիմ է ներկայացնում Հայաստանի առաջին խմբի առաջնությունում:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am