Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

101 տարեկան հասակում մահացել է Միսաք Մանուշյանի խմբի վերջին անդամը

101 տարեկան հասակում մահացել է Միսաք Մանուշյանի խմբի վերջին անդամը

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մահացել է Ֆրանսիայի օկուպացիայի ժամանակ նացիստների դեմ պայքարած Միսաք Մանուշյանի խմբի վերջին անդամը՝ Արսեն Չաքարյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Le Monde պարբերականը, Չաքարյանը մահացել է  101 տարեկան հասակում:

Նա մահացել է օգոստոսի 4-ին,  Փարիզի հարավային արվարձան Վիլժյուիֆի Պոլ Բրուսի հիվանդանոցում: Արսեն Չաքարյանը մտել է Դիմադրության շարժման մարտիկների խմբի մեջ, որի 22 անդամների  1944 թվականի փետրվարին մահապատժի են ենթարկել Փարիզի արվարձաններից Մոն Վալերիենում:

Ինչպես նշում է պարբերականը, Չաքարյանը մինչև  իր կյանքի վերջը հարյուրավոր հանդիպումներ է անցկացրել դպրոցներում, խորհրդատվություն մատուցել զինվորականներին ու քաղաքացիական անձանց, հանդես եկել հեռուստատեսությամբ  ու ռադիոյով, հանդիսավոր միջոցառումների ժամանակ:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am