Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գերմանական բիզնեսն ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով սկսել Է հեռանալ Իրանից

Գերմանական բիզնեսն ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով սկսել Է հեռանալ Իրանից

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի ընկերություններն աստիճանաբար կրճատում են մատակարարումներն Իրանին եւ այս շուկայից հեռանում են այդ երկրի դեմ ամերիկյան պատժամիջոցների վերսկսման պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Գերմանիայի Առեւտրաարդյունաբերական պալատների դաշնային միավորման (DIHK) փորձագետ Ֆոլքեր Թրայերը WAZ թերթին տված հարցազրույցում:

DIHK-ի տվյալներով՝ Գերմանիայից Իրան արտահանումը 2018 թվականի հունվար-մայիսին կրճատվել Է 4 տոկոսով այն դեպքում, երբ 2017 թվականին ընդհանուր առմամբ դիտվել Է 16 տոկոսի աճ, հաղորդում Է Deutsche Welle-ն: Բացասական միտումը պահպանվում Է նաեւ ներկայում, հայտնել Է փորձագետ Ֆ.Թրայերը: «Վերջին տարիներին գերմանական շուրջ 120 ընկերություններ Իրանում նույնիսկ սեփական ներկայացուցչություններ Էին բացել, իսկ այժմ շատերն այնտեղից հեռանում են»,-ասել Է DIHK-ի ներկայացուցիչը:

«Նույնիսկ այն ֆիրմաները, որոնք ուղղակիորեն չեն տուժել ԱՄՆ-ի պատժամիջոցներից, օրինակ՝ բժշկական սպասարկման ոլորտում աշխատողները, կամ բիզնես չեն վարում Միացյալ Նահանգների տարածքում, ներկայում չեն կարող բանկ գտնել, որը կապահովեր Իրանում գործարքների կատարումը»,-նշել Է Թրայերը:

Նրա խոսքով՝ եթե առաջիկայում լուծում չգտնվի, կարելի Է սպասել, որ գերմանական ընկերությունները լիովին կդադարեցնեն արտահանումը Իրան եւ վերջնականապես կհեռանան այս երկրից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am