Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը վերադարձել է Մոսկվա և անցել պարտականությունների կատարմանը (լրացված)

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը վերադարձել է Մոսկվա և անցել 
պարտականությունների կատարմանը (լրացված)

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը օգոստոսի 4-ին վերադարձել է Մոսկվա և անցել ծառայողական պարտականությունների կատարմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը:

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն օգոստոսի 4-ին Երևանից վերադարձել է Մոսկվա և անցել իր՝ ամբողջ ծավալով պարտականությունների կատարմանը»,- ասել է նա:

Զայնետդինովը նաև հայտնել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի մեկնաբանելու Հայաստանում իր դեմ ընթացող քննությունը, որպեսզի հարված չհասցնի իր երկրի հեղինակությանը:

«Կազմակերպության քարտուղարությունը քննության ընթացքի մասին պաշտոնական տեղեկություն չունի: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կարծում է, որ դա Հայաստանի ներքին գործն է, ու որևէ մեկնաբանություն այդ առիթով չի տալու, քանի որ այն կարող է վնասել իր երկրի վարկանիշը»,- ասել է Զայնետդինովը:

Յուրի Խաչատուրովը 2008 թվականի մարտի 1-ին զբաղեցնում էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը: Խաչատուրովին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Երևանում 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Հուլիսի 28-ին Յուրի Խաչատուրովը 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am