Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ժամկետների վերաբերյալ դեռ հստակ պայմանավորվածություն չկա. Բալայան

ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ժամկետների վերաբերյալ դեռ հստակ 
պայմանավորվածություն չկա. Բալայան

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների առաջիկա հանդիպման ժամկետների վերաբերյալ դեռ հստակ պայմանավորվածություն չկա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Արտաքին գործերի նախարարությունում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

«Այո, մենք հաստատում ենք, որ Բրյուսելում արտգործնախարարների հանդիպման հարց քննարկվել է, եղել է առաջարկություն, սակայն ժամկետների, վայրի վերաբերյալ դեռ հստակություն չկա: Երբ լինի, մենք կհայտնենք»,-ասաց Տիգրան Բալայանը:

Խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպման մասին՝ Տիգրան Բալայանը նշեց, որ Փաշինյանն իր հարցազրույցներից մեկում վերահաստատեց Ալիևի հետ հանդիպում անցկացնելու պատրաստակամությունը:

«Այստեղ պետք է ելնենք այն իրողությունից, որ հանդիպումն ինքնանպատակ չէ, այն պետք է ունենա բովանդակություն: Բովանդակությունը կարող է լինել նոր պայմանավորվածությունների ձեռք բերումը, կամ նախորդ պայմանավորվածությունների, մասնավորապես՝ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնևի ձեռք բերված պայմանավորվածությունների վերահաստատումը»,-ասաց Տիգրան Բալայանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am