Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանը դիմել է Կասպշիկի գրասենյակին սահմանի նախիջևանյան հատվածում դիտարկում կազմակերպելու առաջարկով

Հայաստանը դիմել է Կասպշիկի գրասենյակին սահմանի նախիջևանյան հատվածում 
դիտարկում կազմակերպելու առաջարկով

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը կարևորում է հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի գրասենյակի կողմից հրադադարի ռեժիմի դիտարկման անցկացումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: Նրա գնահատմամբ՝ դա կարող է լինել զսպող գործոն Ադրբեջանի հնարավոր արկածախնդրության դեմ:

«Վերջին շրջանում սահմանի այդ հատվածում Ադրբեջանի կողմից իրականացված սադրիչ քայլերի լույսի ներքո հայկական կողմը պարբերաբար դիմել է Կասպշիկի գրասենյակին նման դիտարկում կազմակերպելու առաջարկությամբ, սակայն մինչ օրս Ադրբեջանը համաձայնություն չի տվել դիտարկման կազմակերպմանը: Հայկական կողմը շարունակում է բանակցությունները գրասենյակի հետ այդ ուղղությամբ»,- հայտարարեց Բալայանը:

Նա նշեց նաև, որ Հայաստանը շարունակում է հետամուտ լինել Սլովակիայից Ադրբեջան սպառազինությունների ապօրինի փոխանցման խնդրին: «Հայկական կողմն այդ հարցը երկկողմ խողովակներից բացի բարձրացրել է նաև ԵԱՀԿ շրջանակներում՝ նկատի ունենալով, որ Սլովակիան նախագահելու է ԵԱՀԿ-ում»,- ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am