Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

ԱՄՆ-ն աշխարհին այնքան Էներգառեսուրսներ Է խոստացել, «որքան հարկավոր Է»

ԱՄՆ-ն աշխարհին այնքան Էներգառեսուրսներ Է խոստացել, «որքան հարկավոր Է»

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարար Ռիք Փերրին հայտարարել Է, որ Արեւմտյան Տեխասի հանքավայրերը Էներգառեսուրսների արդյունահանման խոշորագույն վայրը դառնալու ներուժ ունեն եւ կարող են առաջ անցնել Ռուսաստանից ու Սաուդյան Արաբիայից, ԱՄՆ-ը կարող Է աշխարհին տալ այնքան Էներգառեսուրսներ, որքան հարկավոր Է, ընդգծել Է նա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Տեխասի արեւմուտքի այդ տեղամասը, որը կոչվում Է Permian Basin, երրորդ վայրն Է գազի ու նավթի արդյունահանման ցուցանիշով՝ զիջելով Սաուդյան Արաբիային ու Ռուսաստանին: Այն միայն մեկ երրորդով Է հետ մնում առաջատարներից, բայց աշխարհում գազի առաջին արդյունահանողը դառնալու ներուժն ունի… Մենք անհրաժեշտ ենթակառուցվածք կստեղծենք հեղուկացված բնական գազի համար, մենք մտադիր ենք աշխարհին տալ այնքան Էներգիա, որքան նրան հարկավոր Է»,- ասել Է նախարարը՝ հուլիսի 30-ին ելույթ ունենլով ԱՄՆ-ի առեւտրական պալատում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am