Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Արամ Օրբելյանը գտնում է, որ Քոչարյանի դեմ գործը բավարար մշակված չէ քննչական մարմինների կողմից

Արամ Օրբելյանը գտնում է, որ Քոչարյանի դեմ գործը բավարար մշակված չէ քննչական 
մարմինների կողմից

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը գտնում է, որ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը բավարար մշակված չէ քննչական մարմինների կողմից:

«Մենք չենք կարողանում հասկանալ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը: Ապացույցների մեջ էլ ուղղակի ապացույց չկա: Մինչև վերջ ես չեմ կարողանում հասկանալ մեղադրանքը, ինչ-որ փաստեր են նկարագրված, որից հետո ասում է՝ 300.1 հոդված, որը վերաբերում է Սահմանադրական կարգը տապալելուն: Այն արարքը, որը կատարել է, մենք չենք կարողանում հասկանալ: Ես հանցագործության հանցակազմի էլեմենտը չեմ կարողանում հասկանալ, որպեսզի կարողանանք անձին պաշտպանել կամ չպաշտպանել: Մինչև վերջ չեմ հասկանում՝ նա մեղադրվո՞ւմ է զորք օգտագործելու մեջ, մեղադրվո՞ւմ է արտակարգ իրավիճակ մտցնելու մեջ: Հստակ արարք, որը կարողանանք գնահատենք՝ հանցագործություն է, թե ոչ, չկա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Օրբելյանը՝ հավելելով, որ այս գործընթացը համարում է ապօրինի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am