Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում պայմանավորվածությունները կապահովեն կառույցի գործունեության համար անհրաժեշտ պայմանները. Փաշինյան

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում պայմանավորվածությունները կապահովեն 
կառույցի գործունեության համար անհրաժեշտ պայմանները. Փաշինյան

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական միջկառավարական հանձնաժողովի նիստում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելը թույլ կտա հետագայում, հաշվի առնելով անդամ երկրների առանձնահատկությունները, ապահովել Եվրասիական տնտեսական միության մարմինների կենսագործունեության համար անհրաժեշտ պայմանները:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Սանկտ Պետերբուրգում ընթացող եվրասիական միջկառավարական հանձնաժողովի ընդլայնված կազմով նիստում այս մասին իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա  նախ շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին հյուրընկալության և հանդիպման բարձր մակարդակով կազմակերպման, ինչպես նաև ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի՝ Հանձնաժողովի կողմից ամփոփված օրակարգի համար:  

«Մայիսին Սոչիում կայացած Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում իմ ելույթում ես հաստատեցի Հայաստանի Հանրապետության հանձնառությունը միջազգային պարտավորությունների նկատմամբ՝ այդ թվում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Նախանշեցի ԵԱՏՄ գործընկերների հետ ակտիվ համագործակցության մեր պատրաստակամությունն ու շահագրգռվածությունը՝ նպատակ ունենալով ԵԱՏՄ մասին պայմանագրի հիմքում դրված սկզբունքների կիրառմամբ հասնել  ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և կապիտալի ազատ տեղաշարժին, ինչպես նաև անդամ երկրների ազգային տնտեսությունների արդիականացմանն ու մրցունակության բարձրացմանը»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ նեղ կազմով նիստի ընթացքում արդեն հարցերի լայն  շրջանակի շուրջ կարծիքներ են փոխանակվել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am