Առաջնագծում իրավիճակը հանգիստ է. հրադադարի խախտման դեպքերը կտրուկ նվազել են
13:27, 24 Հուլիս 2018
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի քանակը նվազել է:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հուլիսի 24-ին լրագրողների հետ զրույցում նշեց ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:
«Հրադադարի ռեժիմի խախտումները, համեմատած նախորդ տարիների հետ, այս տարի կտրուկ նվազել են բոլոր ուղղություններով: Կարելի է ասել, որ խախտումները միայն հրաձգային զինատեսակներից են»,-ասաց Մնացականյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում