Առաջնագծում իրավիճակը հանգիստ է. հրադադարի խախտման դեպքերը կտրուկ նվազել են

Armenpress 13:27, 24 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի քանակը նվազել է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հուլիսի 24-ին  լրագրողների հետ զրույցում նշեց ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:

«Հրադադարի ռեժիմի խախտումները, համեմատած նախորդ տարիների հետ, այս տարի կտրուկ նվազել են բոլոր ուղղություններով: Կարելի է ասել, որ խախտումները միայն հրաձգային զինատեսակներից են»,-ասաց Մնացականյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am