Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մերկելն ընդգծել Է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները պահպանելու պատրաստակամությունը

Մերկելն ընդգծել Է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները պահպանելու պատրաստակամությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի հետ հարաբերությունները մեծ կարեւորություն ունեն Գերմանիայի համար, Բեռլինը կշարունակի պահպանել դրանք: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 20-ին այս մասին Բեռլինում հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ԳԴՀ-ի մայրաքաղաքում հավատարմագրված լրագրողների հետ կայացած ավանդական հանդիպմանը:

«Արժեքները եւ մեզ համար սովորական կագրն այս պահին գտնվում են ճնշման ներքո, բայց ԱՄՆ-ի նախագահի հետ համագործակցությունը մեզ համար կենտրոնական դեր ունի: Եվ ես այսուհետեւ կպահպանեմ դրանք (հարաբերությունները)»,- ասել Է կանցլերը: Ըստ որում նա հավելել Է, որ խնդիրների լուծման բազմակողմանի մոտեցման կողմնակից Է: «Միայն այդպես մենք կարող ենք հասնել առաջընթացի»,- նշել Է Մերկելը:

Գերմանիայի կանցլերը նաեւ պատմել Է, որ ի գիտություն Է ընդունել ԳԴՀ-ի իշխանությունների քննադատությունն ԱՄՆ-ի նախագահ Դոնլադ Թրամփի կողմից եւ կարծում Է, որ դրան անհարժեշտ Է պատասխանել իրենց փաստարկներով: Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահը քննադատության Էր ենթարկել Գերմանիային, մասնավորապես, «Հյուսիային հոսք-2» նախագծի իրագործմանը մասնակցելու համար եւ նույնիսկ Բեռլինը համարել Ռուսաստանի պատանդը՝ Գերմանիային ռուսական բնական գազի մատակարարումների պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am