Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը նախատեսվում է հուլիսի 26- ին. ՀՔԾ պետ

Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը նախատեսվում է հուլիսի 26-
ին. ՀՔԾ պետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը նախատեսվում է հուլիսի 26-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ՀՀ կառավարությունում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: Նա չբացառեց, որ հնարավոր է բավարարեն Քոչարյանի գրասենյակի ղեկավարի՝ հարցաքննությունը տեսագրելու առաջարկը:

«Որևէ սահմանափակում անձերի հետ կապված չկա: Որպես վկա ցանկացած մարդ կարող է հրավիրվել, ով որոշակի տեղեկատվություն կտա քրեական գործով»,-ասաց  նա:

Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ հարցաքննության էր կանչվել հուլիսի 6-ին, սակայն չէր ներկայացել Հայաստանից բացակայելու պատճառաբանությամբ: Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի ղեկավար նշել էր, որ ՀՀ երկրորդ նախագահը կվերադառնա մինչև հուլիսի 25-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am