Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Բանաստեղծուհի Կամիլայի՝ «Ծաղկած ցավ» գրքի շնորհանդեսն ուղեկցվեց «Հայկական խճանկար» համերգով

Բանաստեղծուհի Կամիլայի՝ «Ծաղկած ցավ» գրքի շնորհանդեսն ուղեկցվեց 
«Հայկական խճանկար» համերգով

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը «Տաղարան» համույթը՝ խմբի գեղարվեստական ղեկավար Սեդրակ Երկանյանի գլխավորությամբ, կազմակերպել էր բանաստեղծ, դաշնակահար Կամիլա Երկանյանի գրքի շնորհանդեսը և «Հայկական խճանկար» համերգը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառման սկզբնական հատվածում հանդես եկավ Կամիլա Երկանյան-Քեշիշյան և Զաքար Քեշիշյան դուետը: Ամուսինները Երևանում առաջին անգամ էին միասին ելույթ ունենում: Զաքար Քեշիշյանը տիրապետում է դուդուկ և շվի երաժշտական գործիքներին: Շուշիում ունի սեփական երգչախումբ: Քեշիշյանի  խոսքով՝ ամուսինները միշտ են ցանկություն ունեցել Երևանում միասին ներկայանալ:

«Մենք համերգներով շրջել ենք աշխարհի տարբեր երկրներում: Միշտ ցանկացել ենք Երևանում միասին ելույթ ունենալ, բայց ժամանակի սղության պատճառով չէր ստացվում: Այս անգամ որոշեցինք համերգը գրքի շնորհանդեսի հետ համատեղել»,-ասաց նա:

Համերգային հատվածից հետո տեղի ունեցավ բանաստեղծ, դաշնակահար Կամիլա Քեշիշյանի՝  «Ծաղկած ցավ» գրքի շնորհանդես-գինեձոնը:

Բանաստեղծուհու ստեղծագործության և, մասնավորապես, այս՝ 6-րդ գրքի արժանիքները ներկայացրին գրականագետ Սերժ Սրապիոնյանը, լիբանանահայ գրաքննադատ Արմեն Յուրնեշյանը, բանաստեղծ Գագիկ Դավթյանը, գրող Ֆելիքս Բախչինյանը, այլոք:

Համերգային հատվածում դաշնամուրի և շվիի համատեղությամբ հնչեցին Սայաթ-Նովայի, Կոմիտասի, Խաչատուր Ավետիսյանի, Ռոբերտ Պետրոսյանի ստեղծագործություններից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am