Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Հելսինկիում Թրամփի հետ Պուտինի հանդիպումը բացասաբար չի անդրադառնա ՌԴ-ի եւ ՉԺՀ-ի կապերի վրա. փորձագետ

Հելսինկիում Թրամփի հետ Պուտինի հանդիպումը բացասաբար չի անդրադառնա ՌԴ-ի եւ ՉԺՀ-ի կապերի վրա. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հելսինկիում ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի՝ վերջերս կայացած հանդիպումը չի հանգեցնի Ռուսաստանի եւ Չինաստանի համապարփակ գործընկերության հարաբերությունների թուլացման: Հուլիսի 18-ին ՉԺՀ-ի փորձագետի այս տեսակետը մեջբերում Է չինական Global Times թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Պուտինը եւ Թրամփը պետք Է հանդիպումների ժամանակ ուշադրություն նվիրեն Չինաստանին, քանի որ վերջինս կարեւոր դեր Է խաղում: Եվ բնավ պարտադիր չԷ, որ ՌԴ-ն եւ Միացյալ Նահանգները միջոցներ փնտրեն չինական կողմին հակազդելու համար»,- մեջբերում Է անում հրատարակությունը Պեկինի Միջազգային հարաբերությունների համալսարանի պրոֆեսոր Լի Հայդունի խոսքից:

Նա նշել Է, որ Ռուսաստանի հետ փոխգործակցելիս ԱՄՆ-ի նախագահը գործում Է հատուկ ձեւով՝ հետեւելով քաղաքական հայացքների, որոնք բավականին զգալիորեն տարբերվում են ԱՄՆ-ի կառավարող ընտրախավի շարքերում հաստատված ավանդական գաղափարախոսական դրույթից: «Թրամփը վստահ Է, որ իրեն կհաջողվի միաժամանակ բարեկամական կապեր հաստատել թե՛ ՉԺՀ-ի եւ թե՛ ՌԴ-ի հետ,- պարզաբանել Է փորձագետը:- Սակայն Պուտինը, թերեւս Ռուսաստնն ամբողջությամբ վերցված, Չինաստանը նախկինի պես ընկալում են որպես ավելի ակտիվ եւ արդյունավետ գործընկերոջ (քան Միացյալ Նահանգները), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am