Հասարակական

«Անվճար ջրի երկիր». ավելի քան 7 մլն հետևորդ ունեցող հայտնի բլոգերը հրապարակել է Հայաստանի մասին տեսանյութ

1 րոպեի ընթերցում

«Անվճար ջրի երկիր». ավելի քան 7 մլն հետևորդ ունեցող հայտնի բլոգերը հրապարակել է Հայաստանի մասին տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի բլոգեր Nas Daily-ն, ով այս օրերին Հայաստանում է, հրապարկել է մեկ րոպեանոց տեսանյութ «Անվճար ջրի երկիր Հայաստան» խորագրով:

«Ողջույններ բոլորին նոր երկրից: Շատերը, հավանաբար, չգիտեն Հայաստանի մասին: Այստեղ անցկացված իմ առաջին օրվանից ուզում եմ ձեզ հետ կիսվել տպավորություններով, նրանք ինչ-որ բան տարբեր կերպ են անում… հատկապես, երբ խոսքը վերաբերում է ջրին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է բլոգերը:

Բլոգերը հուլիսի 14-ին իր էջում գրառում է կատարել Հայաստան ժամանելու վերաբերյալ և նշել, որ նպատակ ունի տեսանյութ նկարահանել և կոչ է արել քաղաքացիերին հավաքվել Կասկադում և մասնակցել նկարահանումներին:

Nas Daily բլոգերը ունի 7 մլն-ից ավելի հետևորդ: Նա 7-10 օր անցկացնելու է Հայաստանում և նկարահանելու է տեսանյութեր:

Հայտնի բլոգերը Հայաստան է եկել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և Զբոսաշրջության պետական կոմիտեի նախաձեռնությամբ: Առաջիկայում ևս կհրավիրվեն ճանաչված բլոգերներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում