Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Արդարադատության նախարարության ՊՈԱԿ-ի տանիքի փլուզման հետևանքով մահացել է մեկ աշխատակից, մյուսի վիճակը ծանր է

Արդարադատության նախարարության ՊՈԱԿ-ի տանիքի փլուզման հետևանքով մահացել 
է մեկ աշխատակից, մյուսի վիճակը ծանր է

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում հուլիսի 16-ին ՀՀ արդարադատության նախարարության «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տանիքի փլուզման հետևանքով մահացել է մեկ աշխատակից, մյուսի վիճակը ծանր է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց դեպքի վայր ժամանած ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նրա խոսքով՝շենքի տանիքի փլուզման պահին աշխատակիցներն անցնում էին շենքի տակով:

«Աշխատակիցներից մեկը վերակենդանացման բաժանմունքում է՝ նախնական տվյալներով գանգուղեղային տրավմայով: Մյուսն էլ թեթև քերծվածքներ էր ստացել: Այս պահին եղած տեղեկություներով արդեն դուրս է գրվել հիվանդանոցից»,-նշեց նա:

Նախարարը նշեց, որ դեպքի առիթով նախապատրաստվում են նյութեր քրեական գործ հարուցելու համար:

«Շինաշխատանքներ են կատարվել շենքի պայմանները բարելավելու ուղղությամբ: Ուսումնասիրություններ կարվեն, եթե կան մեղավորներ, նրանք կբացահայտվեն և կենթարկվեն պատասխանատվության»,-հավելեց նախարարը:

Տուժածները տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Արտակ Զեյնալյանը դեպքի վայրից ուղևորվում է նրանց տեսակցության:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am