Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Երևանի քաղաքապետի ընտրություն տեղի չունեցավ. ավագանու նիստը քվորումի բացակայության պատճառով չկայացավ

Երևանի քաղաքապետի ընտրություն տեղի չունեցավ. ավագանու նիստը քվորումի 
բացակայության պատճառով չկայացավ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու հուլիսի 16-ի արտահերթ նիստը համարվեց չկայացած: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:

«Եթե քվորում չկա, ապա նիստը վարողը հայտարարում է 30 րոպե ընդմիջում, որից հետո եթե դարձյալ քվորում չի ապահովվում, ապա նիստը համարվում է չկայացած: Այս պահի դրությամբ Երևանի ավագանու նիստի քվորում չկա: Նիստը համարվում է չկայացած»,- ասաց Կամո Արեյանը՝ շնորհակալություն հայտնելով ներկաներին: Այդպիսով, Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություն տեղի չունեցավ:

Արեյանի ելույթի ժամանակ ավագանու նիստերի դահլիճում ներկա էին միայն «Երկիր Ծիրանի» խմբակցության 3 անդամները:

Հուլիսի 15-ին Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցությունը հայտարարեց, որ հուլիսի 16-ին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրություններին չի առաջադրելու թեկնածու և չի մասնակցելու Երևանի ավագանու համապատասխան նիստին։ 

«Հաշվի առնելով երկրում ստեղծված նոր իրողությունը, Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը հուլիսի 16-ին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրություններին չի առաջադրելու թեկնածու և չի մասնակցելու Երևանի ավագանու համապատասխան նիստին։

Խորապես համոզված ենք, որ, ստեղծված իրավիճակում Երևան քաղաքի հետագա բնականոն և շարունակական զարգացումը ապահովելու նպատակով, նոր քաղաքապետին և ավագանու անդամներին պետք է ընտրեն մայրաքաղաքի բնակիչները»,- ասված էր խմբակցության հայտարարությունում։

Հուլիսի 14-ին ավագանու ԵԼՔ խմբակցությունը ևս հայտարարել էր, որ չի մասնակցելու ավագանու հուլիսի 16-ի նիստին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]