Սևանա լճում քաղաքացի է ջրահեղձ եղել
16:19, 12 Հուլիս 2018
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանա լճում քաղաքացի է ջրահեղձ եղել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: Ըստ հաղորդագրության, հուլիսի 12-ին ժամը 14:42-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում քաղաքացին ջրահեղձ է լինում:
Դեպքի վայր են մեկնել հերթապահություն իրականացնող ջրափրկարարներն, ովքեր լճից դուրս են բերել 1987թ-ին ծնված Ա. Է.-ի դին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում