Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հերքում է  Ադրբեջանին  զենք  վաճառելու  մասին  սահմանափակումները հանելու վերաբերյալ լուրերը 

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հերքում է  Ադրբեջանին  զենք  վաճառելու 
 մասին  սահմանափակումները հանելու վերաբերյալ լուրերը 

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը այն մասին, որ Ֆրանսիան հանել է Ադրբեջանին զենք վաճառելու մասին սահմանափակումները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը հաղորդագրություն է տարածել:

«Տեղեկացնում ենք, որ  ադրբեջանական  մամուլում  տարածված  տեղեկատվությունն առ այն, որ  Ֆրանսիան  հանել է  Ադրբեջանին  զենք  վաճառելու  մասին  սահմանափակումները կեղծ է»,- ասված է հաղորդագրության մեջ:

«Интерфакс-Азербайджан»-ն ավելի վաղ գրել էր, թե պաշտոնական Փարիզը ֆրանսիական ընկերությունների համար վերացրել է Ադրբեջանին պաշտպանական նշանակության արտադրանք վաճառելու արգելքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am