Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հերքում է  Ադրբեջանին  զենք  վաճառելու  մասին  սահմանափակումները հանելու վերաբերյալ լուրերը 

19:57, 10 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը այն մասին, որ Ֆրանսիան հանել է Ադրբեջանին զենք վաճառելու մասին սահմանափակումները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը հաղորդագրություն է տարածել:

«Տեղեկացնում ենք, որ  ադրբեջանական  մամուլում  տարածված  տեղեկատվությունն առ այն, որ  Ֆրանսիան  հանել է  Ադրբեջանին  զենք  վաճառելու  մասին  սահմանափակումները կեղծ է»,- ասված է հաղորդագրության մեջ:

«Интерфакс-Азербайджан»-ն ավելի վաղ գրել էր, թե պաշտոնական Փարիզը ֆրանսիական ընկերությունների համար վերացրել է Ադրբեջանին պաշտպանական նշանակության արտադրանք վաճառելու արգելքը:


© 2009 ARMENPRESS.am